News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հուլիսի 2-ին, ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Նախարարը եւ դեսպանը քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության ներկա իրավիճակը եւ զարգացման ներուժը։ Կողմերն ընդգծել են առեւտրատնտեսական տարբեր փաստաթղթերում ամրագրված նպատակները հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։

«Ես նույնպես վստահ եմ, որ մեր երկու երկրների միջեւ առկա բարեկամական ջերմ հարաբերությունները թույլ են տալիս շատ ավելի ծավալուն առեւտրատնտեսական հարաբերություններ ունենալ, քան հիմա է», - նշել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը հավելել է, որ Հայաստանի կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը նոր հնարավորություններ կբացի եգիպտացի գործարարների համար։ Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի միջոցով եգիպտական բիզնեսի համար ԵԱՏՄ շուկայում բացվող հնարավարություններին։ Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Եգիպտոսի գործարար համայնքների միջեւ շփումների համար արդյունավետ ձեւաչափի սահմանումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի ձեւաչափին եւ հետագա կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ