Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին Սլովակիայում: Այս մասին հուլիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հուլիսի 10-ին Բաթումիում նախարարը կմասնակցի եւ ելույթ կունենա Արեւելյան գործընկերություն ծրագրի 10-ամյակի շրջանակում անցկացվող համաժողովում: