News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Սահմանադրության մեկնաբանման մեթոդաբանությունում կարեւոր է հասկանալ, որ դա հայեցակարգային փաստաթուղթ է եւ տառացի մեկնություն չի կարելի։ Այս մասին ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Այվազյանը «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր եւ կանաչ գծեր» կոնֆերանսում, որը կազմակերպել է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը։ Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը։

Փորձագետը հակիրճ ներկայացրեց այն հարցերը, որոնք վերաբերում են նրան, թե երբ եւ ինչ պայմաններում կարելի է մեկնաբանել Սահմանադրությունը, որ մարմինը կարող է դա անել։ Հայաստանում Սահմանադրությունը մեկնաբանելու իրավունքն ամրագրված է Սահմանադրական դատարանին։

Անդրադառնալով Հայաստանում ՍԴ-ի շուրջ վերջին իրադարձություններին՝ Այվազյանը նշեց, որ որպեսզի Սահմանադրությունը տարաձայնությունների տեղիք չտա, այն պետք է հստակ երաշխավոր ունենա։ Կառավարման նախագահական ձեւում նշված է, որ Սահմանադրության երաշխավորը նախագահն է։ Խորհրդարանական համակարգի անցնելու պարագայում նախագահին ամրագրված են ոչ թե երաշխավորի, այլ կատարման վերահսկման գործառույթները, ինչն այնքան էլ հստակ չի նշում գործառույթները։

Ինչպես ընդգծեց փորձագետը, Սահմանադրության մեկնաբանման մեթոդաբանությունում պետք է հասկանալ, որ դա հայեցակարգային փաստաթուղթ է եւ անթույլատրելի է տառացի մեկնությունը։ Միայն բովանդակության առումով, ելնելով դրանում ամրագրված արժեհամակարգից։ Միայն այդպես կարելի է պահպանել Սահմանադրության արդյունավետությունը, նշեց Այվազյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ