News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 4–ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ընթացող դռնբաց դատական նիստի ընթացքում փորձեց խոչընդոտել լրագրողների աշխատանքը։ Դատավոր աշխատելու 20 տարվա փորձ ունեցող Գրիգորյանը վրդովվել էր այն հանգամանքից, որ լրագրողներն առանց իր թույլատվության և ներկայանալու փորձել են ձայնագրառում իրականացնել։

«Դահլիճում ինչ ուզում անու՞մ եք, չեմ հասկանում»,– հայտարարեց դատավորը։

Երբ NEWS.am–ի լրագրողը բացատրեց, որ դատական նիստը հրապարակային է, և իրենք ձայնագրառման միջոցով լուսաբանում են այն, Վարդան Գրիգորյանը հղում կատարեց Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը, որով սահմանված են զանգվածային լրատվության միջոցների հետ դատարանների փոխհարաբերության կանոնները:

Լրագրողները դատավորին հիշեցրեցին, որ համաձայն ԲԴԽ որոշման և գործող օրենսդրական կարգավորումների՝ լրագրողները պարտավոր են դատավորի թույլտվությունը ստանալ միայն լուսա-տեսանկարահանումներ իրականացնելիս, սակայն դատավորը պնդեց, որ նրանք պետք է նախ ներկայանան և թույլտվություն ստանան դատարանից ձայնագրառում իրականացնելու համար։

Այնուհետև լրագրողները միջնորդեցին տեսանկարահանում իրականացնել, սակայն դատավորը առանց կողմերի կարծիքը լսելու միանձնյա որոշեց մերժել այն՝ պատճառաբանելով լրագրողների դրսևորած վարքագիծը։

Ի դեպ՝ Վարդան Գրիգորյանը միակ դատավորն է, որը դատական նիստերից առաջ պարտադիր պայման է համարում լրագրողների հավատարմագրումը։

Լրագրողները թղթի վրա գրում են, թե որ լրատվամիջոցն են ներկայացնում, ինչ են ցանկանում անել դատական նիստի ընթացքում և այն ներկայացնում հիշյալ դատավորի աշխատակազմին։ Իսկ Վարդան Գրիգորյանը դատական նիստի ընթացքում որոշում է, թե ինչ եղանակով պետք է լրագրողները  լուսաբանեն դռնբաց դատական նիստը։

Նշենք, որ ԲԴԽ-2-Ն-1 որոշման համաձայն՝ լրագրողները դռնբաց դատական նիստում առանց որեւէ խտրականության եւ առանց նախնական հավատարմագրման կարող են անարգել ներկա գտնվել դատական նիստերին: Նրանք կարող են մնալ նիստերի դահլիճում այնքան ժամանակ, քանի դեռ նիստերի դահլիճում են գտնվում նիստին ներկա գտնված մյուս անձինք: Նիստերի դահլիճում հնարավորության սահմաններում անհրաժեշտ է լրագրողների գործունեության համար ապահովել պայմաններ եւ հատուկ այդ նպատակի համար նախատեսված տեղ:

Դատարանի դահլիճից ուղիղ եթերով ձայնագրություններ եւ լուսա-տեսանկարահանումներ հեռարձակելը կարող է իրականացվել բացառապես դատարանի թույլտվությամբ: Նկատենք, որ խոսքը ուղիղ եթերով ձայնագրություններ եւ լուսա-տեսանկարահանումներ իրականացնելու մասին է, իսկ ձայնագրառման արգելքի հետ կապված որևէ դրույթ որոշման մեջ ամրագրված չէ։

Դատարանի դահլիճից ուղիղ եթերով ձայնագրություններ եւ տեսանկարահանումներ կատարելու եւ ուղիղ եթերով հեռարձակելու վերաբերյալ թույլտվություն տալու կամ մերժելու որոշումները պետք է ուղեկցվեն անհրաժեշտ եւ բավարար հիմնավորումներով: Ընդ որում՝ դատարանը պարտավոր է օրենքին համապատասխան, համարժեք հաշվի առնել արդարադատության շահը:

Հավանաբար 20 տարվա դատավորի աշխատանքի փորձ ունեցող Վարդան Գրիգորյանը տեղյակ չէ, որ հրապարակայնությունն արդարադատության իրականացման կարևոր և պարտադիր պայման է, և արդարացի դատական քննության իրավունքի բաղադրիչ: Դատաքննության հրապարակայնության սկզբունքն ամրագրված է  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 6-րդ հոդվածի երկրորդ մասում, ինչպես նաև նաև ՀՀ Սահմանադրությամբ, որի 63-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի (...) հրապարակային (...) քննության իրավունք:

Իսկ Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ R (2003) 13 Հանձնարարականում էլ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն սահմանել է, որ հասարակությունը պետք է կարողանա լրատվամիջոցներով ստանալ տեղեկություններ դատական իշխանության և ոստիկանական գործունեության մասին: Ուստի, լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի գործունեությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ