News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Սպասելի էր հենց շարքային ժամանակվանից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ՀՀ նխագահի ստավայրում գեներալ-մայորի կոչում ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով գեներալի կոչում ստանալուն:

«Իզուր չեն ասում, որ յուրաքանչյուր շարքային ցանկություն ունի դառնալ գեներալ: Երբ 30 տարի առաջ ես ընդունվել եմ ոստիկանություն, այն ժամանակ՝ միլիցիա, ես ցանկացել եմ լինել գեներալ: Ցանկանում եմ բոլոր բարեխիղճ ծառայողներին լինել գեներալ»,-ասաց նա:

NEWS.am-ի հարցին, թե արդյոք հեշտ չտրվե՞ց գեներալի կոչումը՝ հաշվի առնելով, որ դա հնարավոր դարձավ մեկ տարի ոստիկանապետը աշխատելուց հետո, նա արձագանքեց. «Այդպե՞ս եք կարծում: Ես շուրջ 10 տարի գնդապետ եմ: Չեմ ուզում գնահատական տամ իմ կարածած աշխատանքներին: Հասարակությունն ու իմ գործընկերներն էլ ավելի լավ կարող են գնահատական տալ»:

Օսիպյանը հվելեց, որ նոր կոչումն ավելի է պարտավորեցնում, որ էլ ավելի բարեխիղճ ծառայի հանուն Հայաստանի Հանրապետությանը, հանուն հայ ժողովրդի:

Տպել
Ամենաշատ