News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հուլիսի 5-ի երեկոյան տաքսիի վարորդը խոստովանել է Մոսկվայի բնակչին թունավորելը: Հայաստանի քաղաքացին որոշել է ոստիկանություն հանձնվել ազգականների համոզելուց հետո, որոնց ավելի վաղ հարցաքննել էին քննիչները, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Տղամարդը քննչական մարմիններից թաքնվում էր գրեթե մեկ շաբաթ:

«Մի քանի օր առաջ Մոսկվայի ոստիկանությունը տեղեկություն ստացավ այն մասին, որ հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել չպարզված նյութով թունավորման նշաններով տղամարդ: Պարզվեց, որ նա իրեն վատ է զգացել այն բանից հետո, երբ խմել է տաքսու վարորդի առաջարկած ջուրը: Ավելի ուշ քաղաքացին նկատել է, որ իր բանկային քարտը գողացել են, որում 16 հազար ռուբլի կար»,- հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Մոտակա օրերին տաքսու վարորդին մեղադրանք կառաջադրվի «Ավազակություն» հոդվածով: Նրան սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Առայժմ խոսքը մեկ դրվագի մասին է: Սակայն քննչական մարմինը քննում է նրա մասնակցությունը նման այլ հանցագործություններին:

«58-ամյա կասկածյալը տեղափոխվել է Մոսկվայի «Խամովնիկի» շրջանի ոստիկանական բաժին, որտեղ նրա հետ կկատարվեն քննչական գործողություններ»,- հավելել է Իրինա Վոլկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ