News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Սուրենավանցի երիտասարդ ամուսիններ են եղել: NEWS.am-ի հետ զրույցում նրանց հարազատներից Ժաննա Ղուկասյանը պատմեց, որ ամուսինը` 28-ամյա Գագիկ Ղուկասյանը կնոջը խնդրել է չգնալ այդ օրը Արարատ, բայց կինը չի համաձայնել:

«Ամուսնուն խնդրել է, թե գնանք առեւտուր անելու Արարատ քաղաքում, գնալուց առաջ ամուսնուն ասել է, որ ասա ամենասիրուն կինն եմ, ամուսինն էլ ասելա, թե էսօր չգնանք էլի Ժենյա, էսօր տանը մնանք, կինը չի համաձայնել, չէ մենք անպայման պետքա գնանք: Գնացել են առեւտուր են արել, վարսավիրանոց ա տարել, մի հատ էլ մինչեւ տանից դուրդ գալը միասին լուսանկարվել են», - պատմեց նա:

Ժաննա Ղուկասյանը պատմեց, որ Գագիկը երբ տեսել է, որ մեքենան այրվում է, պատուհանը բացել եւ օգնություն է կանչել, «Գազելի» դուռն է փակված է եղել, ուղեւորները չեն կարողացել դուրս գալ:

«Ինքն իր աչքերով տեսել է, թե ժողովուրդը ոնց է վառվում»,-ասաց նա:

Նշենք, որ մահացած Ժենյա Ղուկասյանը 21 տարեկան է եղել, զույյգը երեխաներ չի ունեցել:

Նշենք, որ կենտրոնում են գտնվում Սուրենավան գյուղի բնակիչ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը եւ 35-ամյա Ռուզաննա Հակոբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արատաի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են 6 մոխրացած դի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ