Դա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության միաձայն որոշումն է։ Հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է իշխող խմբակցության ղեկավար Առուսյակ Մանավազյանը՝ մեկնաբանելով նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին «ՔՊ» շարքերից հեռացնելու որոշումը։
Ընդ որում, ինչպես նշել է պատգամավորը, խորհրդարանական խմբակցության շրջանակում այս հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել։
«Մանրամասների մեջ չեմ խորանա։ Մենք ամեն ինչ քննարկել ենք Հայկ Սարգսյանի ներկայությամբ», — հավելել է Մանավազյանը։
Նշենք, որ Հայկ Սարգսյանը խորհրդարանի պատգամավոր էր դարձել 2018 թվականի փողոցային պայքարին ակտիվ մասնակցություն ունենալուց հետո։
Իր հարցազրույցներից մեկում Սարգսյանը հայտարարել էր, որ կուսակցության Վարչության անդամ եղած ժամանակ քննադատական հայտարարությամբ է հանդես եկել երկրում առկա մի շարք խնդիրների, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ դրանից հետո կուսակիցների հետ իր հարաբերությունները լարվել են։ Այս կապակցությամբ Սարգսյանը եզրակացրել էր, որ այնտեղ պատրաստ չեն լսել սեփական շարքերից հնչող քննադատությունը։
Վերջին շրջանում նա հանդես էր գալիս աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություններով, որոնք թիմակիցները մերժում էին, ինչպես նաև սուր հակամարտության մեջ էր խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ով այժմ զբաղեցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։











