News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն անդրադարձել է վերջին շրջանում «Բռնության ձայներ» հեշթեգով տարածվող պատմություններին։

Նա Facebook-ի իր էջում տարածել է Armenian weekly-ի հոդվածը, որը վերնագրված է «Բռնության ձայնը․ հեշթեգ, որը լույս է սփռում Հայաստանում ընտանեական բռնության վրա», ու գրել, որ հոդվածը թույլ կտա ավելի լավ հասկանալ #Բռնության_ձայնը հեշթեգը, որով հայերն արդեն մի քանի օր իրենց վկայություններն են ներկայացնում ամուսնական ու ընտանեական բռնությունների մասին:

«Մենք (Ֆրանսիան) այստեղ չենք դասեր տալու համար, այլ աջակցելու այս համընդհանուր պայքարին եւ կիսելու այս բռնության դեմ պայքարի մեր փորձը»,-գրել է դեսպանը։

Տպել
Ամենաշատ