News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Կիրակոսյանների ընտանիքին՝ իր վշտակցությունը հայտնելով Մեծ Բրիտանիայում և Հյուսիասյին Իռլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Հեռագրում նախագահ Քոչարյանը բարձր է գնահատել Արման Կիրակոսյանի ավանդը անկախ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության և հայ դիվանագիտության կայացման ու զարգացման մեջ և վստահություն հայտնել, որ նրա գործունեությունը օրինակ կծառայի դիվանագետների նոր սերնդի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ