News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած 30 –ամյա կնոջ վիճակը կայուն է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։

Նա նշեց, որ տուժածն իրենց մոտ է տեղափոխվել կոտրվածքներով եւ սալջարդերով։ Այս պահին նա գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, սակայն ամենայն հավանականությամբ նրան այսօր կտեղափոխեն հիվանդասենյակ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 8–ին Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածներից երեքին՝ Մ. Մ.(30 տր.), Լ. Մ. (16 տր.) եւ Ռ. Մ.(12 տր.) տեղափոխել էին Երեւան։

16 եւ 12 տարեկան երեշաները ներկայումս գտնվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում, իս  30–ամյա կինը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Այսօր էլ Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից 40–ամյա Ա. Մ.-ն, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողությամբ սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվում է Հայաստան։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ  ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վրաստանում։ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին եւ բռնկվել։ 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Նշենք, որ վթարված մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավել, քան թույլատրված է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնղոլիայում ոչնչացվել է ավելի քան 7 միլիոն սատկած գյուղատնտեսական կենդանիների գրեթե 95%-ը
Դրա տեղեկություններով՝ խոշոր կենդանիների մոտ ավելի քիչ կորուստներ կան...
Գերմանական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է...
Ոստիկանությունում 3 կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից…
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է. ՔԿ
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական...
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Ամենաշատ