News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկրում ունի 3-րդ վարկանիշը՝ «Իմ քայլից» եւ ԲՀԿ-ից հետո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր հրապարակվել են ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

Բազմաթիվ հետաքրքիր տվյալներ կան: Ակնհայտ են հասարակության վստահության անկումը գործող իշխանությունների հանդեպ եւ հասունացող քաղաքական ապատիան:

Իշխանությունը ժողովրդի միամտության հաշվին զավթած Փաշինյանը ի վիճակի չէ, ըստ այդ տվյալների, բավարարել հասարակությանը շռայլորեն տրված խոստումները:

Հատկանշական է, որ հանրային ընկալման դաշտում սրվել են սոցիալական խնդիրների ընկալումները՝ աշխատավարձեր, թոշակներ, գործազրկություն:

Միաժամանակ մեր բնակչության համար մտահոգիչ են մնում անվտանգության, նոր պատերազմի սպառնալիքները եւ Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացները:

Զարմանալի չէր նաեւ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկրում ունի 3-րդ վարկանիշը՝ ԻՄ ՔԱՅԼԻՑ եւ ԲՀԿ-ից հետո:

Կասկած չկա, որ ժամանակի ընթացքում ժողովուրդը էլ ավելի է մերժելու պոպուլիզմն ու ստերը եւ վերադառնալու է դասական քաղաքական դաշտ:

Մնում է, որ այդ ընթացքում երկրին չի հասցվի անվերականգնելի վնաս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
Եթե չեք մոռացել, 2021-22թթ. ԲՏԱ նախարարը եղել է գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը, այնուհետեւ...
Ամենաշատ