News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը


Ես հարգում եմ Հայկ Մարությանին, իբրեւ «Կարգին Հայկո» կամ «Սուպեր մամա», ինքը կոմիկ ժանրում հիանալի կատարում է իր դերասանական արվեստը, բայց ցավոք արձանագրում ենք փաստը, որ նա, որպես քաղաքապետ ձախողում է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:

Նրա խոսքով՝ Հայկ Մարությանի անձի դեմ ոչինչ չունի, բայց եւ չի պատրաստվում լռել, երբ քաղաքում՝ ամեն քայլին աղբի կուտակումներ են։

«Ցավում եմ, որ Հայկ Մարությանին կորցնում ենք, իբրեւ «կարգին Հայկո»։ Կուզենայի, որ ինքը լիներ իր տեղում ուղղակի։ Իր դեմ չի իմ պայքարը, մենք հասկանում ենք, որ «Կարգին Հայկոն» այս պահին դարձել է հայկ Մարության քաղաքապետ, Նիկոլ Փաշինյանից մեզ մատուցմամբ։ Նա այսպես բերել եւ մատուցել է, ասել է, որ պետք է լինի իմ ասած մարդը։ Քանի որ այդ պահին ժողովուրդը գտնվում էր այն իրավիճակում, որ Նիկոլը ինչ ասի, կներեք արտահայտությանս համար, թեկուզ «պոլի փեդ» միայն Նիկոլի ասածը, մենք ընտրեցինք, իհարկե Աստված մի արասցե, հեռու տանի, մենք չենք ընտրել ժողովրդի մի հատվածն է ընտրել»,– ասաց Աղեկյանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդը Հայկ Մարությանին վստահության քվե է տվել նաեւ նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումները կատարելու համար։

«Յոթ կետերով, տեսաձայնագրությունով եւ ծրագրով ներկայացնում էր Հայկ Մարությանը։ Կետերը բոլորս լավ հիշում ենք յոթն էին, դրանցից երկրորդը աղբահանությունն էր։ Հայկ Մարությանը աղբավայրերի մոտ նկարվում էր  եւ ասում՝ քայլ երկրորդ մաքրելու ենք։ Ժողովուրդը տվեց վստահության 80% քվեն եւ ասաց խնդրեմ՝ մաքրեք»,– ասաց Աղեկյանը։

Նրա խոսքով՝ քաղաքապետի պաշտոնավարման 10 ամիսների ընթացքում արձանագրում են բացարձակ անգործություն։

«Աղբահանության առումով, եթե գնահատենք 5 բալանոց սանդղակով, պետք է գնահատենք 0 եւ մինուս, որովհետեւ որեւէ դրական քայլ չկա, նույնիսկ այդ աղբատար մեքենաների գնումը չի օգնել»,– եզրափակեց Աղեկյանը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ