News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հայաստանի էնեգետիկ ողջ համակարգում ժամը 1.46 րոպեին  հաճախականության տատանում է եղել, որի հետեւանքով սկզբում անջատվել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետեւ Երեւանի ՋԷԿ-ը եւ ավելի փոքր կայանները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով, հաճախականության տատանումները շարունակական բնույթ են կրել. «Այս պահին դեռեւս հստակ ախտորոշված չէ պատճառը, բայց կայունությունը վերականգված է, հաճախականության տատանումներ չունենք ու էներգոհամակարգի արտադրական հզորությունները, մատակարարումը վերականգնում են:

Մեր համակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգահամակարգի հետ եւ ցանկացած տատանում մեր երկրում զգացվում է իրենց մոտ եւ հակառակը: Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգոհամակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկերների հետ եղել ենք կապի մեջ, իրենք եւս փաստել են, որ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում: Բայց ասել, որ 100 տոկոսանոց ասել, որ հաճախականության տատանումները եկել են իրանական էներգոհամակարգից, այս պահին չենք կարող»,-ասաց փոխնախարարը:

Նրա ոխսքով, կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, ուսումնասիրություններ կկատարվեն պատճառների վերաբերյալ եւ մեղավորներն անպայման կպատժվեն:

Փոխնախարարը հավաստիացրեց, որ անհանգստանալու կարիք չկա. «Որեւէ տեխնածին աղետ տեղի չունեցել չի էլ ունենա»:

Նա ընդգծեց, որ այս պահին  համակարգում գործող հիմնական բազիսային կայանները եղել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը եւ Երեւանի ՋԷԿ-ը եւ ՀԷԿ-երը: Ատոմակայանը կանգնած է հունիսի 1-ից, ցանցում չի եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 12.30-ից էլեկտրականության խափանումներ են հանրապետության տարածքում: Հոսանքազրկումների հետեւանքով Երեւանի փողոցներում խցանումներ են առաջացել: Խաչմերուկներում չեն գործում լուսացույցները: Այս առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչեւ երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ