News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՊԲ-ում անցկացվող կիսամյակային ամփոփիչ ստուգումների շրջանակում, այսօր՝ հուլիսի 10-ին, «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող առանձին մոտոհրաձգային բրիգադներից մեկի հետ անցկացված գումարտակային մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը, որի ընթացքին հետեւում էր նաեւ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Ուժեղացված մոտոհրաձգային գումարտակը, հրամանատարի մտահղացման համաձայն բերվել է մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջան, նախապատրաստվել առաջիկա մարտակա գործողություններին, եւ, մարտ վարելով առաջնային դիրք մխրճված հակառակորդի դեմ, կանգնեցրել վերջինիս ու անցել հարձակման` վերջնական արդյունքում վերականգնելով առաջնագիծն ու զբաղեցնելով նպաստավոր բնագծեր:

Զորախաղերի արդյունքում ոչ միայն ստուգվել է անձնակազմի պատրաստության աստիճանը, այլեւ կատարելագործվել է ստորաբաժանումների ներդաշնակման եւ փոխգործակցության մակարդակը, հրամկազմի կառավարման ունակությունները, իսկ անձնակազմը ձեռք է բերել հավելյալ դաշտային վարժվածություն, հաստիքային զենքն ու մարտական տեխնիկան կիրառելու ունակություններ, ինչպես նաեւ բարոյակամային կայուն հատկանիշներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ