News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երևանի մետրոպոլիտենում ժամը 18։00–ի դրությամբ աշխատանքը դեռ չեն վերսկսվել, մուտքի դռները փակ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ հոսանքի անջատումը եղել է 12։45 րոպեին։

«Անջատման պահին գնացքները եղել են «Հանրապետության հրապարակ» եւ «Երիտասարդական» կայարաններում։ Անջատումից 15–20 րոպե հետո հոսանքը վերականգնվել եւ կազմակերպվել է ուղեւորների տարհանումը, որը տեւել է մինչեւ 13։30։ Երկու գնացք ենք ունեցել թունելներում, որոնց տարհանումը պատշաճ ձեւով կազմակերպվել է։ Մինչ այդ գնացքային կարգավարը շտապօգնություն է զանգել, որ բոլոր կայարանների մուտքերի մոտ ապահովված լինեն շտապօգնության աշխատակիցներով։ Փառք Աստծո, ոչ մի ուղեւորի հետ կապված միջադեպ չի եղել»,– ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ Մետրոպոլիտենում ոչ մի խնդիր չկա եւ հոսանքի կարգավորվելուն պես կսկսեն աշխատանքը։

«Մեր բոլոր աշխատակիցներն այս պահին իրենց տեղերում են եւ սպասում են հոսանքի վերականգնվելուն։ Հրահանգը ստանալուց հետո ամեն մեկը կանցնի իր բնականոն աշխատանքին։ Մեր նախնական տեղեկությունով 19։00–ից սկսած այս տեխնիկական խափանումը վերացված կլինի։ Հույս ունեմ, որ այդպես կլինի, եւ 19։00–ից մենք կունենանք նորմալ երթեւեկություն»,– ասաց մետրոպոլիտենի տնօրենը։

Տպել
Ամենաշատ