News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Ոսկետափ համայնքում հուլիսի 10-ին կազմակերպվել էր դաշտային սեմինար՝ ֆերմերներին լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի պիլոտային ծրագրի մանրամասներն ու ընթացիկ արդյունքները ներկայացնելու նպատակով։

Սեմինարին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՀՀ ԿԵ ՍԱՏՄ)  ներկայացուցիչները։

Ծրագրի նպատակն է Արարատի Ոսկետափ և Արմավիրի Ակնալիճ համայնքների 10 հեկտար տարածքում իրականացնել ցեցի դեմ պայքարի միջոցառումներ և գնահատել դրանց արդյունավետությունը:

Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով, որը հանդես է գալիս որպես խորհրդատու: Ծրագրի շրջանակում վերը նշված երկու համայնքի դաշտերում տեղադրվել են ցեցի ֆերոմոնային թակարդներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում դիտարկել ցեցի հասուն առանձնյակների առկայությունն ու զարգացման դինամիկան։ Այդ տվյալների հիման վրա ծրագիրն իրականացնող գիտնականները մշակում են վնասատուի դեմ արդյունավետ պայքարի համալիր միջոցառումների ժամանակացույց:

Սեմինարի ընթացքում նախարարության Այգեգործության զարգացման և բույսերի պաշտպանության բաժնի պետ Կարինե Եսայանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը հանգամանորեն ներկայացրել են ցեցի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներն ու դրանց կիրառման ժամկետները, անդրադարձել վերոնշյալ համայնքներում վերջերս իրականացված մշտադիտարկման արդյունքներին:

Կարինե Եսայանը մասնավորապես նշել է, որ ցեցի դեմ պայքարի միջոցառումները պահանջում են համալիր մոտեցում և շահագրգիռ բոլոր  ֆերմերների ներգրավում:  Արմենակ Տեր-Գրիգորյանն իր հերթին ընդգծել է, որ թեև անհնար է հարավամերիկյան ցեցն իսպառ վերացնել, սակայն ժամանակին համապատասխան միջոցառումներ իրականացնելու պարագայում հնարավոր է վերահսկել և կանխել վնասատուի բազմացումը, որպեսզի բերքին մեծ վնասներ չհասցվի:

Միջոցառման մասնակիցներին տրամադրվել են խորհրդատվական-տեղեկատվական գրքույկներ, որոնցում մանրամասն նկարագրված են հարավամերիկյան ցեց վնասատուի զարգացման փուլերը, վնասներն ու ախտանիշները, ինչպես նաև պայքարի բարձր արդյունավետություն ապահովող քիմիական, կենսաբանական, ագրոտեխնիկական և մեխանիկական միջոցառումները:

Առաջիկայում դաշտային մեկ այլ սեմինար կկազմակերպվի Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ