News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Եթե հաշվի չառնենք արտասահմանյան օգնությունը, ԱՄՆ Կոնգրեսն արցախամետ միջոց չի քննարկել եւ չի ընդունել՝ սկսած 1998 թվականից: Այս մասին Facebook-ում գրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Էլիզաբեթ Չուլուջյանը՝ մեկնաբանելով Կոնգրեսի անդամ Ջուդի Չուի կողմից «Ռոյս-Էնգելի» առաջարկը պաշտպանող լրացման ընդունումը:

Լրացումը հիմնված է զորքերի շփման գծից դիպուկահարների հեռացման եւ ԵԱՀԿ դիտորդների թվի մեծացման մասին «Ռոյս-Էնգելի» առաջարկի վրա: Նախաձեռնության համաձայն՝ առաջարկվում է նաեւ սահմանի երկայնքով հատուկ տեխնիկա տեղակայել՝ լոկատորներ, որոնք կսահմանեն հրադադարի ռեժիմը խախտողին։

«Հայաստանն ու Արցախն աջակցում են առաջարկը, Ադրբեջանը՝ ոչ»,- գրել է Չուլուջյանը՝ նշելով, որ լրացումն ընդունվել է՝ չնայած ադրբեջանական լոբբիի ջանքերին:  

Այն աջակցել է նաեւ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Ռաֆֆի Համբարյանը՝ շնորհակալություն հայտնելով Ջուդի Չուին իր սկզբունքային դիրքորոշման համար:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ