News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կներկայացնի «Բարրակուդա» տեսակի նորագույն սուզանավը, որի գինը կազմում է 9 մլրդ եվրո:

Ֆրանսիայի կառավարությունը 5000 տոննա կշռող սուզանավերից 6-ի պատվեր է տվել, որոնք արտադրվում են Naval Group-ի կողմից, հաղորդում է Reuters-ը:

Ֆրանսիական ռազմածովային նավատորմն ակնկալում է այն ստանալ 2020 թվականին:

«Մեզ համար չափազանց կարեւոր է ներկա լինել հակամարտությունների գոտիներում եւ հնարավորություն ունենալ անհրաժեշտության դեպքում սպառնալիք ներկայացնել»,- ասել է պաշտպանության շտաբի պետ, գեներալ Ֆրանսու Լեկուանրեն:

Ֆրանսիան ակնկալում է, որ «Բարրակուդա» տեսակի սուզանավերը կօգտագործվեն մինչեւ 2060 թվականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել