News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անցած տարի դարձանք ներքաղաքական դավադրության վկաները։ Այս մասին «Ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում. Ստամբուլի կոնվենցիան» թեմայով քննարկման շրջանակում հուլիսի 12-ին ասաց «Ակունք» Քաղաքական վերլուծության կենտրոնի ղեկավար, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

«Այն ամենը, ինչ տեսանք անցած տարի, կարելի է անվանել միայն իշխանափոխություն։ Տարօրինակ է, որ 50 ագրեսիվ մարդիկ զավթեցին «Ռադիոտունը», բայց իշխանությունները ոչ մի կերպ չարձագանքեցին, թեեւ կարող էին անգամ ուժ կիրառել միջազգային իրավունքի բոլոր նորմերով։ Մենք բոլորս, ծանոթ լինելով քաղաքական իրողություններին, հասկանում ենք, որ հենց այնպես դա անել հնարավոր չէր»,- նշել է նա։

Հակոբյանը նկատել է, որ, թերեւս, իրականացվել է սցենար, որը գրվել էր միջազգային կազմակերպությունների օֆիսներում։ Փորձագետն ավելացրել է, որ մենք տեսնում ենք մի մարդու իշխանություն, որի գլխավոր նպատակն այս իշխանությունը պահելն է։ «Դա նորմալ ցանկություն է։ Նորմալ չէ, երբ դա արվում է ոչ թե ծրագրերի օգնությամբ, այլ ատելությամբ եւ հասարակությունը բաժանելով։ Հետաքրքիր է, որ այդ դավադրությունների հեղինակները լուրջ ազդեցություն ունեն քաղաքական դաշտում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ այդ դավադրությունն իր խորհրդանիշն ունի՝ Գագիկ Ջհանգիրյան, որը 1996-ի պետական դավաճանության գլխավոր ճարտարապետն է, ինչից հետո Հայաստանի զարգացումն ընդհատվեց։

«Մարդը պետք է հայտնվեր բանտում, բայց մենք տեսնում ենք, թե որքան ակտիվ է նա հանդես գալիս եւ անգամ կարծիք հայտնում, ըստ որի՝ Սահմանադրական դատարանի դատավորները քվեարկելու իրավունք չունեն։ Այս մտքի շարունակումը մենք տեսել ենք Վահե Գրիգորյանի մոտ, որն ասաց, որ Սահմանադրական դատարանի դատավորներն ու անդամները նույնը չեն»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։ Նա նշեց, որ  ժողովուրդը, առաջին հերթին, դեմ էր համակարգին, բայց Փաշինյանը ոչ մի նոր բան չառաջարկեց։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 18-ին Հայաստանը Ստրասբուրգում ստորագրեց Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիրը կանանց եւ ընտանեկան բռնության դեմ, որն ավելի շատ հայտնի է «Ստամբուլյան կոնվենցիա» անվամբ։ Համաձայնագրի ստորագրումը միանշանակ չընդունվեց հայ հասարակայնության կողմից, քանի որ կոնվենցիայի որոշ դրույթներ, մի շարք փորձագետների կարծիքով, ոչ միայն ուղղված են հայկական ավանդույթներն ու արժեքները քանդելուն, այլեւ հակասում են երկրի Սահմանադրությանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ