News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Առաջիկայում կլուծվի, այսպես կոչված, Նուռնուսի «դաչաների» ջրի խնդիրը. հարցը լուծում կստանա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ բարի կամքի շնորհիվ:

«վեոլիա ջուր»-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է;.

«Դեռեւս 30-40 տարի առաջ կառուցված Բյուրեղավան համայնքի մաս կազմող այս այգեգործական թաղամասը ջուր է ստանում ժամանակին ամառանոցների սեփականատերերի միջոցներով կառուցված անհատական ջրագծերով:

Բնականաբար, անցած տասնամյակներին դրանց զգալի մասը ֆիզիկապես մաշվել է: Արդյունքում վթարներն այստեղ հաճախակիացել են, ինչը հանգեցնում է ջրի արտահոսքի:

Սեփական բաշխիչ ցանցը սեփական միջոցներով արդիականացնելու փոխարեն ամառանոցային կամ անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերի բնակիչներն օգնությունն ակնկալում են ջրամատակարարից՝ նշելով, թե տան դարպասից այն կողմ տարածքն իրենցը չէ: Ավելին, բնակիչները համոզված են, որ այդ տարածքները պատկանում են ջրմուղին եւ բնակիչների սեփականություն հանդիսացող ջրագծերի նորոգումն ակնկալում են «Վեոլիա ջուր» ընկերությունից:

Ջրամատակարարն այս անգամ եւս ձեռք մեկնեց սպառողներին: Որոշում ընդունվեց վերանորոգել «Նուռնուս-Բյուրեղավան» ջրատարի շուրջ 80 մետր երկարությամբ այդ հատվածին միացած չորս տասնյակ վթարված անհատական ջրագծերը (ընդամենը՝ 100-120 բաժանորդ) եւ միացնել ընկերության միջոցներով կառուցվող շուրջ 200 մետր հեռավորության վրա գտնվող բաժանարար հանգույցին:

Հարկ է նշել, որ գործի ընթացքին խոչնդոտում էր նույն թաղամասի բնակիչների կողմից ոռոգման ջրի անկանոն օգտագործումը: Այգիները հեղեղած ջուրն, արտահոսելով, անանցանելի էր դարձրել ճանապարհն ու ողողել ընկերության շինհրապարակը:

Չուշացավ ջրի կորստի նման փաստից անհանգստացած բնակիչների բողոքը, որոնք կարծում էին, թե խոսքը խմելու ջրի մասին է: Ի վերջո, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ահազանգով գործին միջամտեց Կոտայքի մարզպետարանը եւ ոռոգման համակարգը կարգի բերվեց:

Աշխատանքները ներկայումս ավարտական փուլում են:

Տպել
Ամենաշատ