News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունում ոչ մի առանձին հոսանքներ չեն ձեւավորվում: Հուլիսի 12-ին ԱԺ-ում իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ընդ որում՝ Մակունցը նշեց, որ որպես խմբակցության ղեկավար, չի կարող հայտարարել խորհրդարանական խմբակցություններից մեկնումեկի հետ դաշինքի ձեւաչափով համագործակցելու որեւէ մտադրության մասին: «Կարծումեմ, որ «Իմ քայլը» դաշինքում ամեն ինչ բավականաչափ ներդաշնակ է, եւ այդ ներդաշնակությունը դրսեւորվում է այդ թվում նաեւ մեր համագործակցության մթնոլորտում»,- պարզաբանեց Լիլիթ Մակունցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ