News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ես չեմ շտապում գնահատական տալ այն կապակցությամբ, թե կարելի՞ է արդյոք Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը ճգնաժամ համարել: Հուլիսի 12-ին ԱԺ-ում իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա կարծիքով՝ այս հարցը խիստ մասնագիտական բնույթի է: «Ես ուղղակի քաղաքական գնահատական կտամ: Այս իրավիճակն իսկապես խնդրահարույց է եւ լուծում է պահանջում»,- ասաց Մակունցը:

Նա նաեւ շեշտեց, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն իր նամակում առաջարկել է ստեղծված իրավիճակի լուծման երեք ճանապարհ, բայց չբացառեց, որ «Իմ քայլը» դաշինքը կառաջարկի այլ տարբերակ: Նա հավելեց, որ խմբակցությունը հակված է այս իրավիճակի լուծումն առաջարկել մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբեր:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել Վահե Գրիգորյանին, որը հունիսի 20-ին երդման արարողության ժամանակ հայտարարել է, որ Սահմանադրական դատարան է գնում նախագահի լիազորություններով: Սա առաջացրել է հանրության ոչ միանշանակ արձագանքը եւ ընդդիմության խիստ քննադատությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ