News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Հունիսին արտասովոր շոգը հանգեցրել է նրան, որ Գերմանիայի մի շարք տարածաշրջաններում, մասնավորապես, Բեռլինում եւ Բրանդենբուրգում, բազմաթիվ ջրամբարներում մեդուզաներ են հայտնվել, նշում է Welt թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հուլիսի սկզբին օդի ջերմաստիճանը նվազել էր, ինչի հետեւանքով մեդուզաների քանակը կտրուկ պակասել էր:

Ուռուցիկ անձրեւանոցի տեսք ընդունելու համար այդ հիդրոիդներին պետք է ավելի քան 25 աստիճան ջերմության պայմաններով ջուր: Բեռլինում այդ կենդանինեն առաջին անգամ ի հայտ էին եկել 2003 թվականին շոգի պայմաններում: «Դրանում արտասովոր ոչինչ չկա»,-նշել է փորձագետը:

Դրանք վտանգավոր չեն մարդկանց համար եւ չեն ազդում այլ կենդանիների սննդային շղթայի վրա: Փորձագետի խոսքով՝ դրանց կենսական ցիկլը կազմում է շուրջ 6 շաբաթ:

Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Craspedacusta sowerbii տեսակին: Դրանք այրվածքներ առաջացնող մեդուզաների տեսակներից են, որոնք գոյատեւում են նաեւս Կենտրոնական Եվրոպայի քաղցրահամ ջրերում: Ըստ փորձագետների՝ գլոբալ տաքացման հետեւանքով առաջիկա տարիներին ջրամբարներում դրանց թիվը կաճի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել