News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Վանաձորի ավտոկայանը չունի մինիմալ սպասարկման պայմաններ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի եւ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի հետ այցելեցինք Վանաձորի ավտոկայան:

Խիստ մտահոգվեցի շենքի ու սպասարկման մեղմ ասած անմխիթար պայմաններով:

Հայաստանի երրորդ քաղաքի եւ մարզկենտրոնի համար անթույլատրելի է, երբ տրանսպորտային կարեւոր հանգույցը չի իրականացնում տոմսերի վաճառք եւ չունի մինիմալ սպասարկման պայմաններ:

Ցավոք, այն եւս մեզ մնացած ժառանգություն է, որը քայլ առ քայլ պետք է կարգի բերվի»:

Տպել