News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հուլիսի 11-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 126-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել Իջեւանի Երեւանյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի արգելապատնեշին. 23-ամյա վարորդը եւ 33-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 13-ին, ժամը 16.00-ին, ուղեւորը՝ 1986 թ. ծնված Վահե Թիրաբյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն։

 

Տպել
Ամենաշատ