News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը խստորեն նախազգուշացրել են 600 հազար մարդու, որոնք ծրագրել են գրոհել ԱՄՆ գերգաղտնի ռազմակայանը Նեւադա անապատում։ Նրանց նպատակը նշանավոր 51 գոտին է, որտեղ նրանք ցանկանում են գտնել այլմոլորակայինների, տեղեկացնում է Americaru-ն։

Ավելի քան 600 հազար մարդ ցանկություն է հայտնել մասնակցելու «Փոթորիկ 51 գոտում. նրանք չեն կարող կանգնեցնել մեզ բոլորիս» միջոցառմանը։ Նախաձեռնողները մասնակիցներին հրավիրում են հավաքվել եւ ուղեւորվել ռազմաօդային բազա, որն արդեն վաղուց շրջապատված է գաղտնիության շղարշով դավադրության տեսության կողմնակիցներից տարածվող լուրերի պատճառով։

Երգիծական միջոցառումը, որը կազմակերպել է Ֆեյսբուքը, եւ նախատեսված է սեպտեմբերի 20-ի համար, ծրագրվել էր որպես կատակ։ Սակայն հաշվի առնելով անվտանգության  բարձր մակարդակն ու կայանի խիստ գաղտնի բնույթը, ՌՕՈւ ներկայացուցիչները նախազգուշացնում են կատակասերներին 51 գոտի ներխուժման հնարավոր հետեւանքների մասին։

ՌՕՈւ մամուլի քարտուղար Լորա Մակէնդրյուն հրապարակել է նախազգուշացում պոտենցիալ իրավախախտների համար, որ պահպանությունը նրանց վրա կրակելու իրավունք ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ