News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում բնակվող հայերին մայրենի լեզվով հասանելի է դարձել միջազգային դրամական փոխանցումների արագ ու հարմարավետ ծառայությունը:  Այդ մասին առավել մանրամասն մեզ հետ զրույցում պատմեց դրամական փոխանցումներ իրականացնող բրիտանական MoneyTO ընկերության գլխավոր տնօրեն Գալինա Սելիցկան:

MoneyTO ծառայության կայքը և մոբայլ հավելվածը վերջերս հասանելի են դարձել նաև հայերեն լեզվով: Ինչո՞վ է պայմանավորված այդ նորարարությունը:

Նախ և առաջ թույլ տվեք մեր ընկերության անունից ջերմորեն ողջունել մեր հայ հաճախորդներին: Հայերը  շատ սրտաբաց ու հյուրասեր ժողովուրդ են և մենք փորձում ենք նրանց փոխադարձաբար պատասխանել: MoneyTO-ի կայքը և մոբայլ  հավելվածը հայերեն թարգմանելը հաճախորդների հանդեպ հարգանքի և մեր վերաբերմունքի նշան է: Ծառայությունից մայրենի լեզվով օգտվելը մեր հաճախորդներին կօգնի աշխարհի ցանկացած մասում իրենց զգալ ինչպես տանը:  

Ի՞նչ առավելություններ ունեն այն հաճախորդները,  որոնք ընտրում են MoneyTO-ն:

Մեր խնդիրը  դրամական փոխանցումների ամենաշահավետ ու ամեաարագ տարբերակի ապահովումն է: MoneyTO-ի շնորհիվ արտերկրից հարազատներին ու ընկերներին փոխանցում կատարելը շատ հասարակ է դարձել: Շնորհիվ պարզ  ինտերֆեյսի՝ այն էլ արդեն հայերեն լեզվով, օնլայն դրամական փոխանցում կատարելը  տևում է ոչ ավելի քան 5 րոպե:

Փոխանցումը կանխիկ կարելի է ստանալ Հայաստանում 1500 վճարման կետերից՝ ներկայացնելով անձնագիրը և նշելով փոխանցման համարը, գումարը, փոխարժեքը և ուղարկողի անունը:

MoneyTO-ն բացառիկ իրավունք ունի Յունիստրիմ ապրանքանիշի նկատմամբ Եվրամիության տարածքում, իսկ Յունիստրիմ փոխանցումներ սպասարկում են Հայաստանի ամենախոշոր բանկերը, այդ թվում` Արդշինբանկը, Յունիբանկը, ՎՏԲ Հայաստան բանկը, Ամերիաբանկը, ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Ինեկոբանկը, Արարատբանկը, Հայէկոնոմբանկը, Հայբիզնեսբանկը, Կոնվերսբանկ և այլն:

Եկե՛ք դիտարկենք կոնկրետ օրինակ: Ենթադրենք ես ցանկանում եմ Մեծ Բրիտանիայից փոխանցում կատարել Հայաստան: Ի՞նչ պետք է անեմ:

Ամեն ինչ շատ պարզ է: MoneyTO-ի օգնությամբ կարելի է գումար ուղարկել առանց տնից դուրս գալու` ինտերնետին միացած համակարգչով, պլանշետով կամ սմարթֆոնով: Փոխանցումը կարելի է վճարել Visa կամ Mastercard-ով: Եթե առաջին անգամ եք օգտվում ծառայությունից՝ անհրաժեշտ է տրամադրել մի քանի րոպե և գրանցվել մոբայլ հավելվածում  կամ MoneyTO-ի կայքում` https://www.moneyto.co.uk:

Դրա համար անհրաժեշտ է վերբեռնել ձեր սելֆին և անձնագրի լուսանկարը, ինչպես նաև բնակության հասցեն հաստատող փաստաթուղթը: Մեր աշխատակիցները պատրաստ են հաճախորդներին սպասարկման ցանկացած փուլում օգնություն ցուցաբերել: Նրանք հասանելի են շաբաթվա 7 օրերին՝  +44 2032912628 հեռախոսահամարով կամ օնլայն կայքի միջոցով:

Գրանցման հաստատումից անմիջապես հետո կարող եք փոխանցումներ կատարել ինչպես կայքի, այնպես էլ մոբայլ  հավելվածի միջոցով: Ի դեպ՝ մեր մոբայլ հավելվածը կարելի է անվճար ներբեռնել AppStore-ից և Google Play-ից:

Ի՞նչ փոխարժեքով կարելի է գումար ուղարկել Հայաստան:

Մեծ Բրիտանիայից և Եվրամիության երկրներից կատարված փոխանցումները   Հայաստանում կարելի է ստանալ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՀՀ դրամով: Նշեմ, որ դրամով փոխանցումներ ստանալու դեպքում մեզ մոտ գործում են շահավետ փոխարժեքներ: Փոխանցման ամբողջական արժեքը, փոխարժեքը և միջնորդավճարի չափը  կարելի է տեսնել  MoneyTO-ի կայքում կամ մոբայլ հավելվածում:

Ուզում եմ հիշեցնել, որ ովքեր կգրանցվեն մեր համակարգում մոտակա մեկ ամսվա ընթացքում, կարող են իրենց առաջին փոխանցումը Հայաստան կատարել միանգամայն անվճար: Անհրաժեշտ է միայն գրել մեզ MoneyTO-ի Live Chat-ում կամ մեր Ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հայաստանն այն 10 երկրների ցանկում է, ուր մեր հաճախորդները կանոնավոր փոխանցումներ են կատարում Մեծ Բրիտանիայից և Եվրամիության երկրներից: Մենք ուրախ ենք նրանց ներկայացնել դրամական փոխանցումների մեր օնլայն համակարգը:  Մեր հաճախորդները ստիպված չեն ժամանակ ծախսել սպասարկման կետերում, քանի որ կարելի է փոխանցումը կատարել MoneyTO-ով՝ առանց ամենօրյա գործերից կտրվելու, այն էլ՝ շատ արագ ու մատչելի:  Մեծ Բրիտանիայից և Եվրամիության երկրներից Հայաստան օնլայն փոխանցման համար միջնորդավճարը կազմում է սկսած՝ ₤1 /€1:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ