Իսպանիայում կոլումբացին փորձել է կես կգ կոկաին տեղափոխել՝ այն թաքցնելով կեղծամի մեջ, հաղորդում է FoxNews-ը:
Տղամարդը հայտնվել է Բարսելոնայի օդանավակայանի անվտանգության աշխատակիցների ուշադրության կենտրոնում ոչ թե իր պահվածքով, այլ անսովոր թվացող կեղծամով: Մասնավորապես, կեղծամը շատ բարձր է եղել:
Բոգոտայից ժամանած 65-ամյա տղամարդուն խնդրել են հանել կեղծամը, որի տակ ոստիկանները 503 գրամ կոկաին են հայտնաբերել:
Ոստիկանության հաղորդմամբ՝ արժեքը կազմել է մոտ 33 650 դոլար:
Տղամարդուն անմիջապես ձերբակալել են: