News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի հանրապետական կոնգրեսական Ջերսի Քրիս Սմիթն առաջարկել է ստուգել պետական պաշտպանության մասին օրենքն ու պարզել՝ արդյոք Պենտագոնը որպես կենսաբանական զենք տիզ է օգտագործել, հաղորդում է CBSNews-ը: 

Անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրենքի փոփոխություններով նախատեսվում է, որ Պենտագոնի գլխավոր տեսուչը պետք է հայտնի, թե արդյոք Պենտագոնը փորձարկումներ է արել 1950-1975թթ. ժամանակահատվածում որպես կենսաբանական զենք տզերի կամ այլ միջատների հետ:

Սմիթի խոսքով՝ փոփոխություններ մտցնելու համար իրեն ոգեշնչել են գրքեր եւ հոդվածներ, որոնցում ենթադրվում է, որ ԱՄՆ կառավարական օբյեկտներում հետազոտություններ են անցկացվել՝ տզերն ու այլ միջատներ կենսաբանական զենքի վերածելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ