News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Facebook Inc-ը «զառանցում է»՝ կարծելով, թե մարդիկ կվստահեն իրենց փողերն ընկերությանը: Այս մասին հայտարարել է ամերիկացի դեմոկրատ սենատոր, Սենատի բանկային կոմիտեի անդամ Շերրոդ Բրաունը՝ Facebook-ի Libra կրիտոարժույթի թողարկման առիթով Սենատի լսումների ժամանակ, հաղորդում է Reuters-ը:

Նշենք, որ Libra կրիպտոարժույթը, որը ստեղծվում է Facebook-ի եւ ողջ աշխարհում եւս տասնյակ ընկերությունների կողմից, այնպես է ծրագրված, որ Messenger-ի, WhatsApp-ի կամ Calibra հավելվածի ցանկացած օգտատեր իր միջոցները կարողանա փոխանցել այլ օգտատիրոջ էլեկտրոնային դրամապանակի օգնությամբ: Այն կթողարկվի 2020 թվականին: Այդ կապակցությամբ ընկերությունը բազմաթիվ քննադատությունների է արժանացել ԱՄՆ-ում եւ դրա սահմաններից դուրս: Ենթադվում է, որ 2,38 մլրդ օգտատիրոջ շրջանում թվային արժույթի լայն տարածումը կարող է փլուզել ֆինանսական համակարգը:

«Սկանդալը՝ սկանդալի հետեւից: Դա ապացուցում է, որ ընկերությունն այլեւս չի կարող վստահություն ներշնչել: Դա զառանցանք է՝ կարծել, թե մարդիկ սոցցանցին կվստահեն իրենց փողերը»,- ասել է Բրաունը:

Սենատի բանկային կոմիտեն հրավիրել է ընկերության թոփ մենեջեր Դեւիդ Մարկուսին: Մարկուսը, որը 2012-2014թթ. Paypal-ի նախագահն էր, փորձել է մեղմացնել մտավախությունները՝ խոստանալով, որ Facebook-ը չի թողարկի կրիպտոարժույթը, քանի դեռ չեն լուծվել նորմատիվ հարցերը:

«Նրանք ստիպված կլինեն համոզել մեզ բարձր ստանդարտների մեջ՝ նախքան ԱՄՆ ֆինանսական համակարգ հասանելիություն ստանաը»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:  

Կոմիտեի ղեկավար Մայք Կրեպոն հետաքրքրվել է, թե ինչու է ընկերությունը նախագիծը ցանկանում հիմնել Շվեյցարիայում: Մարկուսի վստահեցրել է, որ դա  վերահսկողությունից խուսափելու փորձ չէ, եւ պատճառն այն է, որ Շվեյցարիան միջազգային ճանաչում ունեցող ֆինանսական կենտրոն է:

Մարկուսը նաեւ նշել է, որ ընկերությունը ցանկանում է նորարարություններ մտցնել իր օգտատերերի անունից: Նրա խոսքով՝ եթե այլ երկիր ստեղծի իր հաջող թվային արժույթը, ապա համակարգը կարող է դուրս լինել ԱՄՆ պատժամիջոցներից եւ նորմատիվ ակտերից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ