News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դաշնային դատարանն արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին օգտվել Twitter-ից, Facebook-ից եւ Instagram-ից, քանի որ նա անտեսել է բազմաթիվ նախազգուշացումներն այն մասին, որ հրապարակավ չքննարկի իր դեմ առաջադրված մեղադրանքների տարբեր կողմերը, այդ թվում կեղծ ցուցմունքներ տալու մասով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։

Դաշնային դատավոր Էմի Բերման Ջեքսոնը համարել է, որ պետության նախկին ղեկավարի խորհրդականը խախտել է մինչեւ դատավարությունն սկսվելը կալանքից ազատ արձակվելու պայմանները։ Դատավորը չի չեղարկել Սթոունի ազատման որոշումը գրավի դիմաց, թեեւ չի բացառել նման հնարավորությունն ապագայում։

Թրամփի նախկին խորհրդականը փետրվարին դատարանին բացատրություններ է տվել Instagram-ում լուսանկարի հրապարակման հետ կապված, որտեղ դատավոր Ջեքսոնը պատկերված է որպես թիրախ։ CNN  հեռուստաընկերության հարցազրույցում Սթոունը սոցցանցում նյութի տեղադրման պատասխանատվությունը դրել է «կամավոր օգնականի» վրա եւ ասել է, որ կարգադրել է հանել նյութը, նաեւ ներողություն է խնդրել դատավորից։

Սթոունը կալանվել է Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում (Ֆլորիդա) հունվարի 25-ին։ Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի աշխատակիցները Սթոունին մեղադրել են այն բանում, որ նա փորձել է WikiLeaks կազմակերպությունից ստանալ հաքերների կորզած նյութերը, որոնք կարող էին վնաս հասցնել Թրամփի մրցակցուհուն ընտրություններում՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին։

Թրամփի նախկին խորհրդականը պարտավոր է հանդես չգալ հրապարակային հայտարարություններով։ Նրան կարգադրվել է նաեւ հանձնել անձնագիրը եւ չլքել ԱՄՆ-ը մինչեւ դատավարության ավարտը։ Դատը նախատեսված է նոյեմբերի 5-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ