News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը հրաժարական է տվել:

Այս առնչութամբ նա Facebook-ի իր էջում գրել է.

«Հարգելի´ հայրենակիցներ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ պաշտոնավարումը դադարեցնելու մասին:

Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեակատարողական համակարգի հիմնարար բարեփոխման ուղղությամբ առկա քաղաքական աննախադեպ կամքը դեռ իրացման բազմաթիվ ուղղություններ ունի: Ինքս այս ողջ ընթացքում փորձել եմ իրականացնել այս հանձնառության իմ մասնաբաժինը, որի արդյունքում և մեր ընդհանուր թիմի հավաքական ջանքերով սահմանված ժամկետից շուրջ երկու ամիս առաջ, ի թիվս բազմաթիվ այլ նախագծերի, գրեթե պատրաստ են ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ քրեակատարողական ոլորտի ռազմավարությունների նախագծերը՝ որպես ոլորտի կայուն բարեփոխմանն ուղղված հայեցակարգային բնույթի փաստաթղթեր:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին վստահության համար: Աստված պահապան բոլորիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ