News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում իրականացվում է Հ81, Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 ճանապարհահատվածի վերականգնումը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

10.9 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածը գտնվում է Արագածոտնի մարզի Թալինի (7.1 կմ) եւ Շիրակի մարզի Անիի (3.8 կմ)  տարածաշրջաններում՝ Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրեւան համայնքները կապելով Հ75 հանրապետական ավտոճանապարհի եւ Թալին քաղաքի հետ:

Ճանապարհի վերականգնումն իրականացվում է Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի պատվիրատուն է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը։

Կապալառու կազմակերպությունը՝ «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը, շինաշխատանքները սկսել է 2019թ. հունիսին, աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020թ. ապրիլին։

Շինաշխատանքների շրջանակներում վերականգնվելու է հողային պաստառը՝ 9-14 մ լայնությամբ, ճանապարհային պատվածքը՝ 6-12 մ լայնությամբ, ջրահեռացման համակարգը, կատարվելու են մայթերի, իջատեղերի եւ մուտքերի կառուցման աշխատանքներ, տեղադրվելու են ճանապարհային նշաններ եւ անվտանգության էլեմենտներ, տեղափոխվելու են ճանապարհի կառուցմանը խոչընդոտող հաղորդակցուղիները, կատարվելու են նաեւ այլ աշխատանքներ։

Չորս համայնքներով անցնող այս ճանապարհահատվածում այժմ կատարվում են հողային պաստառի եւ ջրահեռացման համակարգի վերականգնման (նոր մետաղական խողովակների եւ ջրթող վաքերի տեղադրում, գոյություն ունեցող ջրթող կառույցների նորոգում), հենապատի, մայթերի կառուցման, կոմունիկացիաների տեղափոխման աշխատանքներ:

Տպել
Ամենաշատ