News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սեւանա լճի «ծաղկումն» ամբողջությամբ կապված է առափնյա համայնքների կեղտաջրերի մաքրման համակարգերի բացակայության հետ, ինչպես նաեւ նրա մակարդակի բարձրացման հետ կապված թույլ տրված սխալների հետ:

Այս մասին Ազգային ժողովում, «Սեւանա լճի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» աշխատանքային բանավեճի ընթացքում, որը նախաձեռնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հուլիսի 17-ին ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային կից Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:

Ըստ նրա, ներկայումս առաջին կարգի կեղտաջրերի մաքրման կայանները գործում են միայն Գեղարքունիքի մարզի երեք քաղաքներում, բայց ոչ լիարժեք, ինչը խորացնում է խնդիրը: «Գավառ քաղաքում կեղտաջրերը մաքրվում են  միայն 47 տոկոսով, Մարտունիում` 45 տոկոսով, Վարդենիսում, 20 տոկոսով, սակայն տեխնիկական եւ այլ սխալների պատճառով այդ կայանները իրականում ավելի շատ աղտոտում են, քան մաքրում են ջուրը:

Քանի որ Հայաստանում չկա աղբի վերամշակման համակարգված համակարգ, ապա կայանների աշխատանքի արդյունքում արտադրվող 240 տոննա արտանեոտումները հայտնվում են քաղաքային աղբանոցներում, որոնք նույնպես չեն համապատասխանում անհրաժեշտ նորմերին, ինչի հետեւանքով գարնանային վարարումների եւ հորդառատ անձրեւների պատճառով այդ աղբից  բոլոր վտանգավոր տարրերը հայտնվում են ջրում», - ասաց Ջավադյանը:

Փորձագիտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ շատ աղբ է լճի մեջ հայտնվում նաեւ  տեղական գետերի ու գետակերի միջոցով, որոնք, մասնավորապես, մեծ քանակությամբ ազոտային եւ ֆոսֆորային միացություններ են պարունակում:

Որպես խնդրի հնարավոր լուծում նա նշեց հատուկ մաքրման կայանների տեղադրումը ափերի մոտ գտնվող բոլոր օբյեկտների մոտ, Հրազդան քաղաքի մոտակայքում նոր աղբավայրի ստեղծումը, ինչպես նաեւ ջրի մաքրման համար հատուկ ավազանների ստեղծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ