Չիկագոյում մեկ շաբաթ փորձել են բռնել ահռելի ալիգատորին, հաղորդում է Americaru-ն:
Վայրի բնության ծառայությունը հայտնում է, որ ալիգատորին հաջողվել է բռնել մեկ շաբաթ տեւած ջանքերից հետո:
Սողունը ստացել է Chance The Snapper ավանումը՝ հայտնի երաժշտի փոփոխված կեղծանունը:
Սողունի երկարությունն ավելի քան 2,5 մ է եղել: Կենդանուն բռնելու համար տեղի իշխանությունները փակել են ճանապարհներն ու արգելել պարկ այցելել:
Ալիգատորն այժմ Chicago Animal Care and Control-ի հյուրն է, որտեղ կմնա, քանի դեռ նրան չեն տեղափոխել սողունների համար նախատեսված հատուկ արգելոց: