News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Մեց քաղաքում բնակվող 60-ամյա ալբանացին ծխախոտի տուփի վրա հայտնաբերել է իր անդամահատված ոտքի լուսանկարը, ընդ որում, տեղադրման համար նա համաձայնություն չի տվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս մասին հայտնել է տուժածի փաստաբանը:

Պատմությունը սկսվել է 2018թ., երբ ալբանացու որդին մեկ տուփ ծխախոտ է գնել, որի վրա անդամահատված ոտքի լուսանկար է եղել եւ գրություն՝ «Ծխելը հանգեցնում է ձեր զարկերակի խցանմանը»: Նա հասկացել է, որ լուսանկարի վրա պատկերված է իր հոր ոտքը, քանի որ դրա վրա երեւում էին այրվածքների հետքերն ու ճանաչելի սպիներ կային:

Դրանից հետո նա լուսանկարը ցույց է տվել հորը, որը հաստատել է, որ լուսանկարի վրա իր ոտքն է պատկերված: Ընդ որում, նա լուսանկարի տեղադրման համար համաձայնություն չի տվել:     

«Դա անհավանական է, երբ առանց թույլտվության մարդու լուսանկարը հայտնվում է Եվրոպական միության ծխախոտի տուփի վրա»,- ասել է տուժածի փաստաբանը՝ հավելելով, որ այդ պատմություն իրեն ցնցել է, քանի որ անդամահատումը կապ չի ունեցել ծխելու խնդրի հետ: Տղամարդու ոտքն անդամահատել էին 1997թ. Ալբանիայում հարձակման հետեւանքով:

«Իմ հաճախորդն իրեն խաբված է զգում, նրա արժանապատվությունը ոտնահարվել է, հաշմանդամությունը ծխախոտի տուփի վրա տեսնելը, խոստովանենք, տհաճ է»,- հավելել է փաստաբանը:

Բացի այդ, փաստաբանը դիմել է հիվանդանոցին, որպեսզի պարզի՝ ինչպես է լուսանկարը հայտնվել տուփի վրա, նա դիմել է նաև Եվրահանձնաժողովին: Հենց Եվրահանձնաժողովն է պատասխանատու ԵՄ տարածքում վաճառվող ծխախոտի տուփերի վրա նման լուսանկարների տեղադրման համար, որը սովորաբար ընտրվում է ֆոտոբանկից եւ նախապես ստուգվում:

Փաստաբանը RTL ռադիոկայանին ասել է, որ իր հաճախորդը երբեք չի ծխել:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ