News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Խերսոնի մարզի վարչակազմի ղեկավար Յուրի Գուսեւը հանդիպել է Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գեւորգ Պետրոսյանի հետ, որը «Ագրոպորտ Հարավ Խերսոն — 2019» համաժողովի շրջանակում այցելել է Խերսոն, հաղորդում է  AnalitikaUA.net-ը՝ վկայակոչելով Խերսոնի մարզի պետական վարչակազմին:

Հանդիպման ընթացքում Գուսեւը նշել է երկու կողմերի միջեւ փոխադարձ կապերի մեծ կարեւորությունը եւ հեռանկարայնությունը:

Կողմերն անդրադարձել են մարզում հայկական համայնքի գործունեության հարցերին:

Նրանք ընդգծել են պետությունների եւ համայնքների միջեւ մշակութային, հումանիտար, տնտեսական ոլորտներում կապերի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը, քննարկել համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ