News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ են դիմում, որովհետեւ այդ գործիքը նոր է մեր իրավական համակարգում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով նրան, որ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթը կասեցրել է եւ խորհրդատվություն ստանալու համար դիմել ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով:

«Եթե ընդունենք, որ այդ գործիքը չպետք է բոլոր գործերով կիրառվի այլ առավել կարեւոր իրավական հարցերի շուրջ պետք է լինի, կարծում եմ, որ շատ քիչ կլինեն հակառակ կարծիքներ, որ այս գործը հենց այն գործն է, որով նման բարձր կարծիք պետք է մեր ներպետական դատարաններն ակնկալեն»,-ասաց պաշտպանը:

Հարցին, թե արդյոք ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով դիմելը չի կձգձգի Քոչարյանին կալանքի տակ մնալու ժամկետը, հաշվի առնելով, որ այնտեղից միանգամից չէ, որ խորհրդատվական կարծիք կտան, պաշտպանն արձագանքեց. «Ինչը վերաբերում է ձգձվելուն, այդ պրոցեսը հիմք չէ Ընդհանուր իրավասության դատարանում գործի կասեցման համար: Ինչպես գիտեք պարոն Դանիելյանի որոշմամբ, որը մենք անհիմն ենք համարում, այնուամենայնիվ, գործի քննությունը վերսկսված է համարվում եւ գործը պետք է քննվի Ընդհանուր իրավասության դատարանում: Միակ ձգձողը այդ պրոցեսի պարոն Դանիելյանի աշխատակազմն է, որը գործի նյութերը չի տրամադրել  Ընդհանուր իրավասության դատարանին, որպեսզի հնարավորություն լինի գործը շարունակելու։

Գործը չպետք է ձգձվի, այս պահին օֆիցիալ հայտարարված է շարունակվող դեռեւս հունիսի 25-ի որոշմամբ արդեն հաջորդ օրվանից գործը վերսկսված է Ընդհանուր իրավասության դատարանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ