News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 26
USD
475.99
EUR
526.4
RUB
7.25
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Նիդերլանցի նկարիչ Յան վան Հեյսումի «Ծաղիկներով ծաղկամանը» գեղանկարը 75 տարի առաջ իր տիկնոջ համար Իտալիայից գողացել էր գերմանացի կապրալ Ուֆիցին, ասվում է թանգարանի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Իտալական կողմին նատյուրմորտն անձամբ փոխանցել էր Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը Պալացո Փիթիիում կայացած արարողության ընթացքում, որին մասնակցել են նաեւ Իտալիայի մշակույթի եւ ԱԳ նախարարները, ինչպես նաեւ պատկերասրահի ղեկավարությունը:

18-րդ դարի սկզբի հոլանդացի նկարչի կտավը պահպանվում է Պալացո Փիթիի հավաքածուում 1824 թվականից ի վեր: Նրա պատկերասրահում 47*35 սմ չափերով ոչ մեծ կտավը գտնվում էր մինչեւ 1940 թվականը, երբ պալատը տարհանվել էր: Փայտե արկղի մեջ ուրիշ գեղանկարների հետ գողացված նկարը տեղափոխվում էր Մեդիչի առանձնատուն Պոջո-ա-Կայանո քաղաքում: Այլ ստեղծագործությունների հետ մեկտեղ երեք տարի անց կտավը հայտնվել էր գերմանացի զինվորականների մոտ, որոնք Իտալիայից հետ նահանջելուց հետո կտավը պատրաստվում էին տեղափոխել Գերմանիա: Այդ ժամանակ՝ 1944 թվականի հուլիսին, արկղը բացել էին, եւ ինչ-որ գերմանացի կապրալ ստացել էր նկարն ու նվիրել այն իր տիկնոջը:

Գեղանկարի գտնվելու վայրը հայտնի չէր մինչեւ 1989 թվականը, երբ գերմանական ընտանիքը, որը պահպանում էր կտավը, դիմել էր Մյունխենի Պինակոտեկ դրա ծագման եւ արժեքի մասին տեղեկատվություն ստանալու համար:

Իտալիայի մշակույթի եւ մշակութային ժառանգության նախարար Ալբերտո Բոնիսոլին անվանել է այդ կտավի վերադարձն Իտալիային «մշակութային դիվանագիտության հաղթանակ», իսկ ներկայումս՝ պատմական իրադարձություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ