News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հուլիսի 19-ին, այցելել է գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի ցուցահանդես, որը կրում է «Ջաջուռյան կտավներ» խորագիրը:

Արմեն Սարգսյանը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին: Հանրապետության նախագահը գեղանկարչի հետ խոսել է նաեւ նրա հոր՝ սիրված նկարիչ Մինաս Ավետիսյանի ստեղծագործական գործունեության եւ հայկական գեղանկարչության պատմության մեջ նրա թողած անջնջելի հետքի մասին:

Նարեկ Ավեստիսյանը պատմել է, որ ցուցահանդեսի կազմակերպման եւ ցուցադրված կտավների ստեղծման գործում մեծ է եղել նախագահ Արմեն Սարգսյանի ազդեցությունը, ով նախորդ տարի իր հոր՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն այցելեց Մինասի տուն եւ իր արվեստանոց: «Այդ ժամանակ ես այս շարքից ընդամենը 4 կտավ էի նկարել: Նախագահը ոգեւորեց ինձ: Այցը պարտավորեցնող էր, ուստի այս մեկ տարվա ընթացքում ավելի վստահ աշխատեցի»,- պատմել է նա:

Նախագահ Սարգսյանը եւ Նարեկ Ավետիսյանը խոսել են գեղանկարչի առաջիկա ծրագրերի եւ անելիքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ