News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պարգեւատրվել են պետական կառավարման համակարգի մարմինների եւ մարզպետարանների գլխավոր քարտուղարներին։ Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման 3.1-ին կետը եւ պետական կառավարման համակարգի մարմինների եւ մարզպետարանների գլխավոր քարտուղարների 2019 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունների գնահատման դրական արդյունքները`

Պետական կառավարման համակարգի մարմինների եւ մարզպետարանների գլխավոր քարտուղարներին պարգեւատրել 2019 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունների արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշմամբ հաստատված՝ համապատասխան մարմնի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ