News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 17
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Տեխաս նահանգում ձերբակալվել է 15-ամյա պատանի, որը թքել է սառը թեյի շշի մեջ Օդեսա քաղաքի խանութում, տեղեկացնում է Fox News-ը։

Նշվում է, որ պատանին թքել է շշի մեջ, հետո փակել է այն եւ դրել տեղը։ Ավելի ուշ պատանին ոստիկաններին ասել է, որ մի կում թեյ է խմել, բայց ըմպելիքն իրեն դուր չի եկել, եւ նա տեղն է դրել շիշը։

Անչափահաս կարգախախտին մեղադրել են ապրանքը փչացնելու մեջ, ինչը համարվում է երկրորդ կարգի քրեական հանցագործություն։

Նրան տարել են Օդեսայի անչափահասների ուղղիչ հաստատություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել