News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Կառավարությունը մտադիր չէ ապօրինի որևէ կոմպրոմիսների գնալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Իջևանի իրադարձություններին։

«Ինձ համար զարմանալի է, որ Հայաստանում հնչում են ձայներ, թե ապօրինի ծառահատումներն այդ մարդկանց հացի փողն էր։ Սա ինձ համար անհասկանալի մոտեցում է, որովհետև 1000 դրամ վերցնող երբեմնի ՃՈ աշխատակցի համար այդ 1000 դրամն էլ իր ապրուստի փողն էր, կոռուպցիոների վերցրած կաշառքը իր ապրուստի փողն է, գողություն անողի ապրուստի փողն իր գողություն է։ Մենք այսպիսի կոմպրոմիսների չենք գնալու։ Մենք այսօր արդեն ստեղծել ենք բավարար դաշտ, որ ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան։ Այս հնարավորությունները դեռ կատարելության չեն հասել, մենք հետևողականորեն աշխատելու ենք այս ուղղությամբ»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ օրերս իջևանցիները փակել էին ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը՝ անտառահատման օրենսդրության խստացման դեմ։ Բախում էր տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանությունը գիշերը տներից մարդկանց բերման էր ենթարկել։ Ցուցարարները պնդում են, որ անտառահատմամբ են կարողանում ապահովել իրենց ապրուստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել