News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Վրացական վարկանիշային «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նոր գլխավոր տնօրեն Պաատա Սալիան հավաստիացրել է, որ ոչ մեկին չի պատրաստվում ազատել աշխատանքից, այդ թվում եւ «Պոստսկրիպտում» ծրագրի սկանդալային հաղորդավար Գեորգի Գաբունիային, տեղեկացնում է Sputnik-Գրուզիան։

Մոտ երկու շաբաթ առաջ «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հայտնվեց հասարակության ուշադրության կենտրոնում եւ նոր լարվածություն առաջացրեց Ռուսաստանի հետ հարաբերություններում այն բանից հետո, երբ Գաբունիան իր հեղինակային ծրագրում խիստ անվայելուչ էր արտահայտվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու նրա ծնողների հասցեին՝ օգտագործելով անցենզուր բառապաշար։

«Այս դեպքում ես ոչ հակառակորդ եմ, ոչ կողմնակից (Գաբունիայի աշխատելուն «Ռուսթավի 2»-ում- խմբ.)։ Ես արդեն ասել եւ ներկայացրել եմ դիրքորոշումս, որ բոլորը մնում են իրենց տեղերում։ Կիբար Խալվաշիի («Ռուսթավի 2»-ի նոր սեփականատիրոջ) դիրքորոշումն այն էր, որ բոլորը մնում են իրենց տեղերում։ Դա վերաբերում էր բոլորին, բացի Նիկա Գվարամիայից (այժմ՝ նախկին գլխավոր տնօրեն- խմբ.)։ Մնացածն արդեն կախված է նրանցից»,- ասել է Սալիան Palitra TV-ի եթերում։

Այն բանից հետո, երբ «Պոստսկրիպտումի» հուլիսի 7-ի սկանդալային թողարկումը ցնցեց տառացիորեն ամբողջ վրացական հասարակությունը եւ բողոքի նոր ալիք առաջացրեց Վրաստանում, ղեկավարությունը Գաբունիային հեռացրեց աշխատանքից երկու ամսով։

Սալիայի խոսքով՝ ինքը՝ Գաբունիան, ուրախ չէր տեսնել նրան։

Պաատա Սալիան արդեն երկրորդ օրն է՝ զբաղեցնում է «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը եւ ակտիվորեն հանդիպումներ է ունենում հեռուստաալիքի աշխատակիցների հետ։ Դեռեւս հինգշաբթի նա ասել է, որ ալիքի խմբագրական քաղաքականությունը չի փոխվի եւ ոչ ոք չի ազատվի։

«Ռուսաթավի 2»-ն փոխել է սեփականատերերին եւ ղեկավարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո։

ՄԻԵԴ-ը ավելի վաղ անհիմն էր համարել «Ռուսթավի 2» հեռուստաալիքի իրավաբանների եւ սեփականատերերի բոլոր պահանջները վրացական իրավադատության հանդեպ։ Նրանք ՄԻԵԴ-ում դժգոհել էին այն բանից հետո, երբ Վրաստանի Գերագույն դատարանը 2017-ի մարտին ուժի մեջ էր թողել երկու ստորադաս ատյանների դատարանների որոշումները հեռուստաընկերությունը նրա նախկին սեփականատիրոջը՝ Կիբար Խալվաշիին ու նրա «Համայնապատկեր» ընկերությանը հանձնելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել