News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հնդկական ստենդ-ափ քոմեդիի ծագող աստղ Մանջունաթ Նայդուն մահացել է հենց բեմի վրա Դուբայում ելույթի ժամանակ, հաղորդում է Gulf News-ը:

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ Clavichord Signature հյուրանցում:

Նշվում է, որ ներկայացման ժամանակ 15 րոպե շարունակ երգիծաբանը բողոքել է անհարմարություններից: Հանկարծակի նա սկսել է շնչահեղձ լինել եւ նստել է աթոռին: Հանդիսատեսը կարծել է, որ արտիստի արտասովոր վարքագիծը նրա ելույթի մասն է: Սակայն մի քանի րոպե անց նա ընկել է բեմի վրա 80 մարդու աչքի առաջ:

Դեպքի վայր ժամանած բժիշկները ներարկել են նրան ադրենալին եւ տարել հիվանդանոց, սակայն երգիծաբանը մահացել է սրտի կաթվածից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ