News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի իշխող դաշինքը, որում ներառված է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) եւ դրա դաշնակից «Կոմեյտո» կուսակցությունը, կպահպանի մեծամասնությունը Խորհրդականների պալատում (խորհրդարանի վերին պալատ) կիրակի ընթացող ընտրությունների արդյունքում: Այդ մասին վկայում են էքզիթ փոլերի տվյալները, որոնք ստացվել էին հանրային հեռուստատեսության կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ իշխող դաշինքը միանշանակ կստանա առնվազն 67 լրացուցիչ մանդատ խորհրդարանի վերին պալատում, ինչը հնարավորություն կտա պահպանել մեծամասնությունը:

Ընդ որում՝ էքզիթ փոլի տվյալները չեն բացառում, որ ԼԴԿ-ն ու «Կոմեյտո»-ն կարող են սեփական ուժերով ստանալ լրացուցիչ 85 մանդատ, ինչը թույլ կտա իշխող դաշինքին ձեւավորել այսպես կոչված սահմանադրական մեծամասնություն, որն իր հերթին հնարավորություն կընձեռի իրականացնել երկրի գործող սահմանադրության ռեֆորմը:

Երեք տարին մեկ անցկացվող ընտրություններին թեկնածուները պայքարում են 245 տեղից 124-ի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ