News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հուլիսի 21-ին Արմավիրի ոստիկաններին է ներկայացել Արմավիրի մարզի գյուղերից մեկի 59-ամյա բնակիչ Հ. Խ-ն եւ կամավոր ներկայացրել 1 հատ նռնականետ՝ 4 վառոդային լիցքով, 1 հատ ԱԿՄ տեսակի ինքնաձիգ՝ 2 պահունակով, 2 հատ ծխահան, 4 հատ Ֆ1 ձեռքի նռնակներ՝ պայթուցիչով, 1 հատ ՌԳԴ տեսակի ձեռքի նռնակ, 7.6 մմ տրամաչափի 293 հատ եւ 5.45 մմ տրամաչափի 257 հատ փամփուշտ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հ. Խ-ն իրավապահներին հայտնել է, որ ներկայացրածը պատկանել է իր եղբորը, ով զոհվել է 1994 թվականի ապրիլի 24-ին ԼՂ-ում։

Տպել
Ամենաշատ