News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի ոստիկանապետ է նշանակվել Արմեն Գասպարյանը։  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին  ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

«ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով  Տավուշի մարզային վարչության պետ է նշանակվել Արմեն Գասպարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը: Արարատում ոստիկանության մարզային պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Զաքարյանը, ով նախկինում օպերատիվ գծով տեղակալ էր»,-հայտնեցին ոստիկանությունից:

Նշենք, որ Տավուշի մարզի նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ