News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 23-ին, ժամը 04:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, երկու ավտոմեքենա բախվել է կովին, ավտոմեքենաներից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 42-րդ կմ-ին «Opel Zafira» (վարորդ՝ Ա.Ն.), եւ «Lada 21013» (վարորդ՝ Գ.Ա., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները բախվել են ձիուն, ինչի հետեւանքով վերջինս շրջվել է, իսկ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Ա.)  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել ձորը (մոտ 5 մ): 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ.Ա.-ն հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Lada 21013» եւ «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ուղղել «Lada 21013» մակնիշի ավտոմեքենան, ձիուն հեռացրել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ